Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արցախը փրկելը բարդ գործ է

Արցախը փրկելը բարդ գործ է
09.07.2023 | 18:04

Ամեն պատեհ, անպատեհ առիթներով՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», հայտարարողներին.

1. քանի՞ վարկյանում եք վազում 100 մետրը, քանի՞ վարկյանում եք քանդում և հավաքում Կալաշնիկովի ինքնաձիգը:

2. Քանիսո՞վ եք գնել ձեր զինվորական գրքույկները:

3. Ինչպե՞ս ընկալել Արցախի մասին ձեր պատրիոտիկ հայտարարությունը, եթե այն արտաբերելու պահին ՝ Շուշին ու Հադրութն արդեն գտնվում են Ադրբեջանի կազմում:

Ձեր «երբեք»-ը «հիմա»-ի վրա տարածվու՞մ է, թե՞ ո՛չ:

4. Ո՞վ է Փաշինյան Նիկոլին բերել իշխանության:

5. Կո՞ղմ եք, թե՞ դեմ՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մանդատի ժամկետի երկարացմանը:

6. Ինչպե՞ս էիք տեսնում արցախյան հիմնահարցի լուծումը մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հ.Գ. Արցախը փրկելը բարդ գործ է:

Վախկոտ մարդիկ չեն կարող այն գլուխ բերել:

Ձեզանից շատերը, նույնիսկ այս ողբերգական ժամանակաշրջանում, վախենում են խոսել ազգի հետ տեղի ունեցածի մասին:

Ձեզանից շատերը վախենում են խախտել կեղտոտ կորպորատիվ, բանդիտական, թայֆայական էթիկետը:

Դուք ո՞վ եք, որ փրկեք Արցախը:

Գնացե՛ք ձեր վաճառված հոգիները փրկեք:

Արցախը ձեզանից էր պետք փրկել, չստացվեց:

Դիտվել է՝ 2656

Մեկնաբանություններ